Անպատիժ մոլագարություն

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն, մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:

Ի դեպ, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից է Գարիկ Գալեյանը։ Նա այն հայտնի անձնավորությունն է, որը 2022 թվականին էլ սպառնում էր ահաբեկչությամբ՝ դպրոց ու մանկապարտեզ գրավել:

Ահաբեկչական հայտարարություններ անող Գալեյանը ժամանակին չպատժվեց, իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ։ Մանկապարտեզ ու դպրոց գրավել ցանկացող Գալեյանի թիմն այսօր էլ որոշել է մարդ առևանգել։ Այստեղ հարցն այն չէ, թե ում են ցանկացել առևանգել ահաբեկչական հակումներ ունեցող և անհավասարակշիռ պահվածքով աչքի ընկնող անձինք, հարցն այն է, որ այդ մարդկանց համար ահաբեկչությունը դարձել է սկզբունք։

Խոշոր հաշվով Գալեյանը և նրա նման մարդիկ որոշ քաղաքական ուժերի համար դարձել են ահաբեկչական գործիք, որոնց օգտագործում են՝ երկրում անկայունություն և քաոս առաջացնելու համար։ Գալեյանների նմաններն օր առաջ պետք է մեկուսացվեն, հակառակ դեպքում՝ երկրում կունենանք նոր նաիրի հունանյաններ, որոնց համար քաղաքականությունը սեփական մոլագար գաղափարներն առաջ տանելու և երկիրը քայքայելու միջոց է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շտապօգնության մեքենայի թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է. ՄԻՊ

Հաջորդը

Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով la Repubblica…
Դիտել

Ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված…
Դիտել

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին. այս մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ Աննա Հակոբյանը…
Դիտել

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը

Հուլիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share