Առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը․ Արթուր Հովհաննիսյան

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը՝ խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն փաստը, որ ընդդիմության ոչ մի պատգամավոր, անգամ հանձնաժողովի մշտական անդամները, չէին ներկայացել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։

Կարևոր է արձանագրել, որ այս պատմության մեջ առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով, փաստորեն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միակ «բացառիկ» պատգամավորներից է, որ ստանձնեց ԱԺ-ն ապալեգիտիմացնելու ու հայ ժողովրդին վիրավորելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հերթական պատվերն իրականացնելու կեղտոտ գործը։

Ինչպես ասվել է՝ երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։

Արդյունքում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ապալեգիտիմացրեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով նախ իր անտեղյակությունը շարքային ընթացակարգային հարցերի շուրջ և, ինչն ամենաառանցքայինն է, ծրագրված կերպով հնարավորություն տվեց, և հետո էլ որևէ կերպ չխոչընդոտեց ու չսաստեց դուրսպրծուկ թեկնածուի կողմից հայ ժողովրդին «ադրբեջանաթուրքական» անվանելը։ Տիկինը նաև միակ մարդն է, ով կողմ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի մի շարքային խեղկատակ։

Այսպիսով, որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պետք է արձանագրեմ, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշի ուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»,-գրել է Հովհաննիսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից Հայաստան մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում․ ԱՀ պետնախարար

Հաջորդը

Նոր բաժանմունք՝ պրոֆեսիոնալ թիմով և վերջին սերնդի սարքավորումներով

Առնչվող նյութեր
Դիտել

Անտեղին են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները

Սիրելի՛ ժողովուրդ, Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների…
Դիտել

Իրավիճակը ճանապարհներին ժամը 9:00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:00 դրությամբ, Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Տավուշի,…
Դիտել

Մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի. Լևոն Զուրաբյան

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Հայակական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share