Արցախից Հայաստան մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում․ ԱՀ պետնախարար

Ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ։ Այս մասին նշված է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի տարածած հայտարարությունում։

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:

Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:

Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ: Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ ԱՀ առողջապահության նախարարության ցուցմամբ»,- նշել է Արցախի պետնախարարը:

Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տղամարդը որսորդական հրացանով սպանել է աներոջն ու զոքանչին

Հաջորդը

Առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը․ Արթուր Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. կա երկու վիրավոր

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի…
Դիտել

Ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը․ Վիգեն Խաչատրյան

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք…
Դիտել

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց

Ազգային ժողովում այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին 10-ից ավելի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք…
Դիտել

Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share