44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց

Ազգային ժողովում այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին 10-ից ավելի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք քննարկվել էին նախօրեին: Դրանց թվում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին նախագիծը: 

Այն ընդունվեց 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: 

Երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով շարունակում են ներկայացնել բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր, որոնք քննության կարիք ունեն:

Անդրանիկ Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը փորձում է հայ հոգևորականներին վտարել Դադիվանքից. Արցախի ՄԻՊ

Հաջորդը

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Այսօր լրագրողները ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանին խնդրել են մեկնաբանել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ով հարցազրույցում նշել էր,…
Դիտել

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհրուրդների համատեղ նիստ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթում նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվելու է 110 մլրդ դրամի…
Դիտել

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են…
Դիտել

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share