Ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը․ Վիգեն Խաչատրյան

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք իշխանության համար պայքարի թատերաբեմից և միասնական ճակատ կազմենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Դա չի նշանակում նույն կարծիքն ունենալ: Բայց ով ժողովրդի կողմից լիազորված է իրականացնել, նրան պետք է աջակցել կամ առնվազն չխանգարել»,-նշել է Խաչատրյանը։

Խաչատրյանն ընդգծեց, որ ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը։

«Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է ձեր վարկանիշը: Դրանով չեմ ուրախանում, կուզեմ մեր վարկանիշը մենք բարձրացնենք, բայց, ըստ էության, ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է:  Ասում են՝ եթե դրանք լինեն, լավ է՝ սրանք մնան: Ես դրա կողմնակիցը չեմ: Ես նրա կողմնակիցն եմ, որ ընտրվի լավի ու ավելի լավի միջև: Դժբախտաբար, ընդդիմությունը ռևանշիզմով է զբաղված, ընդդիմության դերակատարումից հրաժարվել է»,- ասաց Խաչատրյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15.6 մլրդ դոլար վարկ կտա

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է…
Դիտել

Հայաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share