Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է լինեն Զանգեզուրի և Լաչինի միջանցքների երկու կողմերում․ «Իսկապես, Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը, անցակետեր դնելու գաղափար հնչեցվել է։ Բայց մեր պատասխանը բավական միանշանակ է ու հրապարակային՝ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից։ Ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, և Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում, ուժի գործադրման արդյունքում նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասել է Արարատ Միրզոյանը։ 

Նա նշել է, որ Ադրբեջանի ակնկալիքը պարզ է՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու դիմաց. «Այս նարատիվը նոր չէ, և մեր դիրքորոշումն էլ այս կապակցությամբ նոր չէ, որ ես պետք է հնչեցնեմ. մենք ունենք Լաչինի միջանցք, որն, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը՝ ողջ բանակցային գործընթացի ընթացքում, առանձնացվել է որպես հումանիտար, մարդասիրական միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունը պարփակված է, շրջապատված Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհն աշխարհի հետ հենց Լաչինի միջանցքն է։ Բոլորը, այդ թվում Ադրբեջանն, ընդունել են դա»։

Միրզոյանը շեշտել է՝ ՀՀ դիրքորոշումը նույնն է՝ կարող ենք րոպե առաջ ձեռնամուխ լինել ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, կգործեն այն երկրների սուվերենության շրջանակներում և օրենսդրությունների ներքո, որոնց տարածքով անցնում են. «Բացառում և չենք ողջունում ուժի կիրառմամբ, նոր ուժի սպառնալիքի ներքո եղած պայմանավորվածությունները փոխելը կամ մի կողմի շահերի հաշվին նոր զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Հաջորդը

Ստեփանակերտի համար անընդունելի են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը․ Արցախի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրադրությանը։ «Սիրելի հայրենակիցներ, այժմ ուզում եմ դիմել ձեզ:…
Դիտել

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք․ Ռուբինյան

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել…
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share