Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի վերանորոգումը


Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 – կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։

Ճանապարհը նորոգվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։

Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում 2020թ. վերականգնված Մ-7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի բնակավայրը միացնում է Կաթնաջուր գյուղին։

Կապալառու կազմակերպությունը կատարել է հողային, ասֆալտապատման աշխատանքներ, իրականացրել է գաբիոնային շարվածք‚ վերականգնել է ջրահեռացման համակարգը, կատարվել են ճանապարհի կահավորման աշխատանքներ և այլն։

Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կատարված աշխատանքները դիտարկել է տեղում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ շինարարությունը կատարվել է նորմերին և նախագծին համապատասխան։

Կաթնաջուրցիները նշում են, որ ճանապարհը վերջին անգամ նորոգվել է 1980-ական թվականներին և մինչ նորոգումն անանցանելի էր։ Ըստ նրանց՝ ճանապարհի նորոգումը Կաթնաջուր բնակավայրի առաջնային խնդիրներից էր, ինչն այսօր լուծում է ստացել. արդեն ունեն բարեկարգ ճանապարհ, որն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանի զարգացման համար։

Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շուռնուխում  դիտարկել է նոր թաղամասի կառուցման ընթացքը

Հաջորդը

Բացահայտվել է թանկարժեք քարերի ու կանխիկ դրամական միջոցների առանց հայտարարագրման տեղափոխման դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կոմղը չի կրակել. Պաշտպանության բանակը հերքում է

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին…
Դիտել

15 երկրներ վերացրել են մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են որոշ երկների կողմից COVID-ով պայմանավորված սահմանափակումները վերացնելու մասին։ Նոյեմբերի 30-ին Ավստրիա մուտք գործելու…
Դիտել

Կարծելով հակառակորդի ԶՈւ զինծառայող է՝ կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share