Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը:

Հեռախոսազրույցի առանցքային թեման հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն էր: Կողմերը փոխանակեցին մտքեր և քննարկեցին խնդրի լուծման հնարավոր տարբերակները:

Հեռախոսազրույցի սկզբում Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, ընդգծեց, որ Հայաստանը  սա դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն, և որ Հայաստանի համար դա անընդունելի է, հետևաբար՝ ադրբեջանական զինված ստորաբաժանումները պետք է թողնեն այդ տարածքները և վերադառնան ելման դիրքեր:

Իր խոսքում քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի հավակնությունները անհիմն են, և որ կան դեռ խորհրդային շրջանից մնացած քարտեզներ, որոնք հիմնավորում են վերոնշյալ տարածքների հայկական լինելը:

Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմելու մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց նաև ՀԱՊԿ շրջանակներում անհրաժեշտ մեխանիզմների գործարկման հնարավորությունը հարցի հնարավորինս արագ կարգավորման նպատակով:

Իր հերթին Նիկոլայ Պատրուշևը բարձր գնահատեց հայկական կողմի զսպվածությունը այս հարցում՝ կարևորելով վերջինիս լուծման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերի գործադրումը, հավելելով նաև, որ ռուսական կողմը բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույթ լուծման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

Հաջորդը

Վարազդատ Հարոյանը կտեղափոխվի իսպանական ակումբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստ չէր պատերազմին․ Էդվարդ Անտինյան (տեսանյութ)

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը մեկնաբանել է Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։…
Դիտել

Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող մեր տղաների համար. ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքն ու պատգամը երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով «Սիրելի…
Դիտել

Հունաստանի կառավարութունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով․ Հունաստանի ԱԳՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի…
Դիտել

ՀՀ նախագահն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share