Արցախում շարունակվում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքը

Նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողության ընթացքում Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 1739 հա տարածք, 541 կմ ճանապարհ, 1 614 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 349 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում, նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորած պայմանագրային զինծառայողների վայրը տեղորոշվել է

Հաջորդը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս…
Դիտել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական…
Դիտել

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share