Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ 

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը կբարձրանա

Հաջորդը

Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա.Ժոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհավորել է Հայաստանին՝ առաջին հանրապետության տարեդարձի առթիվ։ «Այս մայիսի 28-ին,…
Դիտել

ԵՄ-ի երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՀ-ի փոխնախագահ

Եվրամիության անդամ երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ ապագայում դա ավելի թանկ կնստի, սակայն…
Դիտել

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ։ Այդ մասին թվիթերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share