«Դպրոցից դեպի տիեզերք». այց Արցախ և ՀՀ մարզեր

Շարունակվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի ծրագիրը։

Օրերս ծրագրի շրջանակներում ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը և Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը քառօրյա աշխատանքային այցով եղան Արցախում (ԱՀ)։

Սա շարունակությունն է արդեն երկար տարիներ տևող նման գործակցության։ Այդ ընթացքում նրանք հանդիպում ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Անահիտ Հակոբյանի հետ։

Արցախ այցի շրջանակներում Ա. Միքայելյանը դասախոսություններով հանդես եկավ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ազատամարտիկների անվ. թիվ 1, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի և Մարտակերտ քաղաքի Վլ. Բալայանի անվ․ թիվ 1 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում՝ Ստեփանակերտ տարհանված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի միջնակարգ (հոսքային) և Շուշիի Դանիել Ղազարյանի անվ. միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցների աշակերտների համար։

Հիշեցնենք, որ ԲԱ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև նախորդ տարի ստորագրվել էր գործակցության հուշագիր, և հիմնադրվել էր աստղագիտական լաբորատորիա։

Այդ նույն ժամանակահատվածում ԲԱ այլ գիտաշխատողներ՝ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը, գիտաշխատող Հայկ Մալխասյանը, ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը և կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանը, այցելեցին Կոտայքի գ. Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվ․ միջնակարգ, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցներ, Լոռու Սպիտակի թիվ 5 հիմնական, Վանաձորի Ա. Խլղաթյանի անվ. թիվ 18 միջնակարգ դպրոցներ և Գեղարքունիք գ. Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվ. թիվ 2 միջնակարգ, գ. Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվ. թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցելությունների ընթացքում երեխաներին հանրամատչելի ձևով ներկայացվեցին աստղագիտական տարբեր թեմաներ։ Իսկ այցի ավարտին ավանդույթի համաձայն՝ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր`գրքեր, բրոշյուրներ և այլն:

Դասախոսությունների ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Հաջորդը

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հեռախոսազրույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը. ՀՀ վարչապետ

Սահմանադրության օրվա առիթով շնորհավորական ուղերձով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականի ոչ…
Դիտել

Կլաարն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարը հեռախոսազրույց են…
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share