Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը․ ԿԳՄՍՆ

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանումը․

«Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը:

ԶԼՄ-ների մեր գործընկերներին հորդորում ենք միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել լիարժեք և ամբողջական՝ զերծ մնալով անհարկի շահարկումներից: Միաժամանակ հայտնում ենք, որ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ

Հաջորդը

«Նոա»-ն հաղթանակով սկսեց մրցաշարը

Առնչվող նյութեր
Դիտել

Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը. The Washington Post

Ուկրաինայի և Ռուսաստանի հավակնությունները Ղրիմի նկատմամբ ոչ մի շանս չեն թողնում երկրների միջև խաղաղության համար։ Սա սպառնում է…
Դիտել

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…
Դիտել

Հայտնի է ամառային զորակոչի ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share