Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Առավոտից քաղաքացիները փակել էին Երեւանի մի շարք փողոցներ՝ հայտարարելով, որ մտադիր են ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար (Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Փողոցը փակած ակցիայի մասնակիցներիը նշել են, որ հավաքվելու են 14.00-ին կառավարության շենքի մոտ եւ ճանապարհները փակելու են 44 րոպե: Ըստ նրանց դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 272 նոր դեպք

Հաջորդը

Պետությունը պատերազմի մասնակիցների համար զբաղվածության ծրագրեր է առաջարկում

Առնչվող նյութեր
Դիտել

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր…
Դիտել

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի…
Դիտել

Covid 19. 459 մարդ առողջացել է

Առողջապահության նախարարության տվյալով, մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած,…
Դիտել

Առաջիկայում հայկական ավիաընկերություն կլինի․ Սուրեն Պապիկյան

Այսօր ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share