«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում ու գետնին տապալում քաղաքացուն:

Կադրերում երևում է, որ քաղաքացին հարվածից հետո ուշագնաց է եղել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Հաջորդը

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ

Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և…
Դիտել

Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ օրեր առաջ 16-ամյա Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի…
Դիտել

Առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ

Սևանա լճում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների»…
Դիտել

Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել. Օ՛ Բրայան

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը անդրադարձել է Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերություններին։  Օ՛Բրայանը, մասնավորապես, ասել է. «Վարչապետ Փաշինյանը շատ համարձակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share