Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը կերկարաձգվի

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը։ Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:

Փոխնախարարը նշել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր` էլեկտրամոբիլների ձեռքբերման եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:

2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5 291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել եւ շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:

«Ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից եւս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ լիցքավորման կայաններ»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Հաջորդը

Ադրբեջանցիները սպանել են այսօր գերեվարված քաղաքացուն

Առնչվող նյութեր
Դիտել

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող մասնակցություն են ունեցել Վրաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանի ներկայացնող երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի միջազգային մրցաշարում:  Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:…
Դիտել

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ. «Ողջունում ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share