Թալինի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Հոկտեմբերի 14-ին Թալինի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում Ներքին Սասնաշեն տանող ճանապարհին ստուգման են ենթարկել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»։ Բեռնատարում մոտ 4 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Դիլիջան ազգային պարկից»։ Տղամարդը ներկայացրել է փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։

Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկից» վերջին անգամ վառելափայտ է դուրս բերել նախորդ օրը՝ մոտ 0,7 խմ ծավալով։ Փայտանյութն ապօրինի էր։ Բեռնատարը տեղափոխվել է Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

65-ամյա կնոջը դանակահարել էր 19-ամյա թոռը

Հաջորդը

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում․ Արման Թաթոյանը

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն…
Դիտել

ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Հունգարիա է գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչ, որը շուրջօրյա ռեժիմով պատասխանել է հեռախոսազանգերին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share