Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով

Վրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունից և անայցագիր ռեժիմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ  7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։
 

«Այն ժամանակ, երբ մեր տարածքի 20%-ն օկուպացված է, և երբ տեղի է ունենում Ուկրաինայի ոչնչացում, մենք իրավունք չունենք նվերներ ընդունել Ռուսաստանից: Ավիահաղորդակցության մեկնարկը և անայցագիր ռեժիմի ընդունումը վնասում են մեր հեղինակությունը», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին:

Ներկաների մոտ եղել են պաստառներ՝ երկրի ղեկավարությանը «ռուսական ամեն ինչից հրաժարվելու» կոչով։ Դրա հետ մեկտեղ, ցուցարարների պահանջներից մեկը եղել է Վրաստան ռուսաստանցիների մուտքի սահմանափակումներ մտցնելը։

Խորհրդարանին հարող Ռուսթավելի պողոտան փակ չի եղել հավաքվածների սակավության պատճառով, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն մասնակցել հանրահավաքին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

Հաջորդը

Իտալիայում 3 տոննա կոկաին է առգրավվել, որի վերջնակետը Հայաստանն էր. իտալական մամուլ

Առնչվող նյութեր
Դիտել

Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ ՔԿԱԳ գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման…
Դիտել

Երևանում տրանսպորտի որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտն սպասարկող…
Դիտել

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու բոլոր նախադրյալները կան, տեխնիկական հարցեր են մնացել. Պեսկով

Դեռ վաղ է խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին, սակայն դրա համար նախադրյալներ կան:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share