Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հոկտեմբերի 31-ն է:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին և ստանալ դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացական:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիտարկումներ Փոլ Գավանի՝ 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ

Հաջորդը

Հաստատավել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում․ Еurasian Times

«Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում», – հաղորդում է Դելիում լույս տեսնող The Еurasian Times պարբերականը։ Հնդկական լրատվամիջոցի տեղեկություններով՝…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ…
Դիտել

Զինծառայողներին տեղափոխող մեքենան կողաշրջվել է՝ վարելու կանոնները խախտելու հետևանքով.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով…
Դիտել

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share