Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են զիջվելու Ադրբեջանին։

«Անընդհատ խոսվում է, որ՝ ինչ-որ տարածքներ են հանձնում։ Սիրելի հայրենակիցներ՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կմ Սովետական Հայաստանի  տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող, այդ գյուղերի բնակիչներն ապրում են և հող չունեն, որ մշակեն։ Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ես ավելին ասեմ, դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։ Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք։ Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք ինչ ենք անում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի կան ամենատարբեր տարբերակներ.

«Օրինակ, եղած իրավիճակը արձանագրում ենք որպես պետական սահման, չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց։ Ինչո՞ւ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին

Հաջորդը

Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին

Առնչվող նյութեր
Դիտել

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա. Շիրինյան (տեսանյութ)

Առանց ղարաբաղյան կլանի զսպման և ռուսական գաղտնի ծառայությունների վերացման՝ պետություն չենք ունենա։ Բանակցություններ Վաշինգտոնում։ Ինչո՞ւ Արցախը ՀՀ-ից պահանջեց…
Դիտել

Ներկայացվել է ՆԳ նախարարության ստեղծման փաթեթը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության կազմավորման ծրագրի փաթեթը: Ըստ…
Դիտել

Համակերպվել էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ եղավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share