Կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սթոլթենբերգը չի բացառել, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմի

Հաջորդը

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում. Գոնչար

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն շարունակում է ագրեսիան. Արցախի պետնախարար

Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար…
Դիտել

Դատախազությունը ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել՝ ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share