Կարևոր է այն, թե ովքե՞ր են պահպանում մանդատները․Նորիկ Նորիկյան

Կարևոր չէ, թե «Հայաստան» խմբակցության որ պատգամավորներն են վայր դրել ու դնում մանդատները, կարևոր է այն, թե ովքե՞ր են պահպանում մանդատները։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը։

«Այս մարդիկ խոստացել էին չվերադառնալ Խորհրդարան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, կամ քանի դեռ նրան չեն հեռացրել իշխանությունից, կամ վերադառնալու էին բացառապես իրենց օրակարգով։

Ակնհայտ է, որ այս մարդիկ խաբեցին ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ողջ հասարակությանը, քանի որ ոչ միայն չհեռացրեցին Նիկոլ Փաշինյանին, այլև, դրժելով իրենց խոստումը, առանց որևէ օրակարգի վերադարձան Ազգային ժողով ու հիմա խելոք աշխատում են՝ իրենց բնորոշմամբ՝ թուրքի առաջ կզած, հողատու ու դավաճան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։

Իրենց խնդիրն է, կամ ինչպես ասում են՝ իրենց մուր, իրենց գլուխը, բայց պետությունն է ափսոս, պետականությունն է ափսոս։

Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ փաստացիորեն ներկայումս խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի, ինչը շատ վտանգավոր է ու հղի է միահեծան ու մեկ մարդու իշխանության ձևավորման վտանգով։

Ես ժամանակին զգուշացրել եմ այս մասին, սակայն 2021թ․ ամեն ինչ արվեց՝ այսպիսի խայտառակ ու անփառունակ Ազգային Ժողով ձևավորելու համար։

Մենք չափից դուրս լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած։

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է անհրաժեշտ, որը հայտ կներկայացնի հաջորդ իշխանությունը լինելու համար։

Մենք տարբերակ չունենք՝ ստեղծելու ենք իրապես ուժեղ ու արդար Հայաստան․․․» ,- գրել է Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջրաբերում վայր ընկած օդանավը չվերթ էր իրականացնում դեպի Աստրախան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք

Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով:…
Դիտել

Տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ տեղադրվում է Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերջին՝ երրորդ շերտը։ «Այս պահին /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share