Համայնքային բյուջեին ավելի քան 18 մլն դրամ վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է ներկայացվել 6 անձի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն իր տեղակալի և այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ու պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառել Երևան համայնքին:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված հիմնարկի տնօրեն Ա. Գ.-ն, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կ. Թ.-ի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ: Ըստ այդմ` Կ. Թ.-ն իր մի շարք ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս Ա. Գ.-ի կազմած կեղծ հրամաններով 2019 թ. ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300.000-ական ՀՀ դրամ աշխատավարձով: Հիշյալ անձինք, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել հաստիքից բխող պարտականությունները: Ավելին` 2019-2020 թթ. ընթացքում, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

Արդյունքում` վերը նշված անձանց անվամբ 2019 թ. նոյեմբերից 2021 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում հաշվարկվել և համայնքային բյուջեից ելքագրվել է ընդհանուր 17.603.137 ՀՀ դրամ: Այդ կերպ հիմնարկի տնօրենը նշված անձանց և Կ. Թ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով հափշտակել է Երևան համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:

Բացի այդ, Ա. Գ.-ն, անտեսելով օրենսդրական պահանջներն ու արգելքները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք, վերապահված լինելով Երևան քաղաքի ավագանու իրավասությանը, ակնհայտորեն նրա լիազորությունների շրջանակից դուրս են եղել: Մասնավորապես, Ա. Գ.-ն 2020 թ. հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10.000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով փնտրել գնորդներ: Նշված աշխատակիցը տնօրենի հանձնարարությունը կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող մի շարք անձանց հետ և 2020 թ. հոկտեմբերից 2021 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում վերջիններիս վաճառել 100-ից ավելի անվադողեր, որոնց դիմաց ստացված ավելի քան 1 մլն ՀՀ դրամը հիշյալ ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է Ա. Գ.-ին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Գ.-ին օժանդակած Կ. Թ.-ին ու ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

Համայնքային բյուջեին պատճառված ընդհանուր 18.603.137 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը մեկնել է Հնդկաստան

Հաջորդը

Զարեհ Սինանյանը կգործուղվի ԱՄՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Փողոցների երթևեկելի մասում կանգնակներ տեղադրողները կտուգանվեն

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: Խնդիրը լուծելու և…
Դիտել

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է…
Դիտել

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ.…
Դիտել

Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են

Գերմանական «MAN» մակնիշի 87 նոր ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավտոբուսների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share