Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութ

Առղջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց, որ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ ներկրվել է Հայաստան։ Խոսքը «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութի մասին է, որի վերաբերյալ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներից տեղեկություններ ստացվեցին, որ հետպատվաստումային փուլում մահվան դեպքեր են գրանցվել՝ թրոմբոէմբոլիաների զարգացման պատճառով։

«Վերադառնանք թրոմբոէմբոլիաներին, որևէ պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել գրանցված դեպքերի և պատվաստումների միջև։ Այսինքն՝ եթե պատվաստումը չլիներ, միևնույն է, այդ ֆոնային իրավիճակը կլիներ»,- ասաց Գայանե Սահակյանը։

Նա հավելեց, որ այս պատվաստանյութն իր կլինիկական փորձարկումների փուլերն ավարտել է, ԱՀԿ կողմից այն ունի արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն։ Պատվաստանյութը երկու դեղաչափով է կիրառվում՝ 18 տարեկանից բարձր անձանց, միջմկանային ճանապարհով, և ինտերվալները 8-12 շաբաթ են առաջարկվում։

Գայանե Սահակյանի նշեց, որ առաջնահերթ պատվաստվելու են ռիսկի խմբերը, բայց բոլորին չի բավականացնի՝ ռիսկի խմբերը շատ են, պատվաստանյութի խմբաքանակը՝ քիչ։

«Մենք այլընտրանք չունենք, պետք է վստահությունը բարձրացնենք։ Եթե կարողանանք պատվաստումն իրականացնել, առաջին հերթին կյանքեր կխնայենք, կկանխարգելենք մահերի առաջացումը, առողջապահական համակարգի բեռը կթոթափվի»,- ասաց նա։

Վերջին հետազոտությունների արդյունքով՝ այս պատվաստանյութի արդյունավետոթյունը 76 տոկոս է գնահատվում։

«Սա նշանակում է, որ պատվաստված անձանց մոտ 76 տոկոսով ընդհանրապես ախտանշաններ չեն զարգանում։ Բայց պատվաստանյութը բավական արդյունավետ է ծանր դեպքերի կանխարգելման, հոսպիտալացումների և մահերի կանխման համար՝ գրեթե 100 տոկոսով։ Այդպիսի երկիր չկա, որ իր առաջ նպատակ դնի վիրուսի շրջանառությունը ընդհատել, բոլորն իրենց առաջ նպատակ են դրել առողջապահական բեռի նվազեցում, այսինքն՝ մահերի կանխարգելում, հոսպիտալացումների կրճատում և ծանր դեպքերի կանխում։ Այս նպատակը նաև մենք ենք դրել մեր առջև, և այս պատվաստանյութը իր արդյունավետության առումով ամբողջովին բավարարում է մեր նպատակները»,- ասաց Գայանե Սահակյանը։

Մինչև այսօր աշխարհում օգտագործվել է «Astra Zeneca»-ի 20 մլն-ից ավելի պատվաստանյութ, որից 11 մլն-ը՝ Անգլիայում։ Գայանե Սահակյանն ասաց, որ ըստ Եվրոպական դեղերի գործակալության տվյալների՝ 20 մլն-ից ավելի պատվաստում կատարվել է, և գրանցվել է 7 թրոմբոէմբոլիա և մոտ 18 գլխուղեղի սինուսային թրոմբոէմբոլիա։ Բայց այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող ապացուցել՝ արդյոք նրանք վարակ չեն ունեցե՞լ, իսկ կորոնավիրուսի դեպքում թրոմբոէմբոլիա գրանցվում է։

«Եվ բավական հուսադրող տվյալներ կան Անգլիայում, 11 մլն-ից ավելի պատվաստումներ արդեն կատարել են, և իրենց մոտ արտառոց դեպք, մահվան դեպքեր և այլն չեն հայտնաբերվել։ Բայց բոլոր դեպքերում գրանցվում են այդպիսի երևույթներ։ «Պֆայզեր» պատվաստանյութից Նորվեգիայում ավելի քան 20 մահվան դեպք հրապարակվեց։ Հետագայում դա ժխտվեց, կապը չգտան»,- նշեց Առղջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը։

Գայանե Սահակյանը հավելեց, որ այս պահին եվրոպական երկրները հիմնականում վերսկսել են «Astra Zeneca»-ով պատվաստումը, իսկ ԱՄՆ-ում հուսադրող տվյալներ են արձանագրվում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հաջորդը

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինն ու Սի Ցզինպինը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը․ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի…
Դիտել

Արցախում կրկին գազ չկա

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ»…
Դիտել

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի փոխանցած առաջարկներին

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Ասկերանի վերին ենթաշրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share