Հայաստանը հյուրընկալել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին

«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից են»,- ողջունելով մանկական արյունաբանության փորձագետների միջազգային հանդիպման պատվիրակներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հայ բժիշկներն այս ասպարեզում համաշխարհային հանրության ակտիվ մասն են կազմում, և այս տարի մեր երկիրն է հյուրընկալել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին:

Մայիսի 16-17-ը Երևանում ընթացող միջազգային հանդիպմանը աշխարհի առաջատար կլինիկաներից մի քանի տասնյակ ուռուցքաբաններ և մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամներ կմասնակցեն աշխատաժողովների, կքննարկեն մանկական ուռուցքաբանության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:

Երկօրյա միջազգային հանդիպման ընթացքում մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային կլինիկաների հետ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիշերը Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է 18 հրթիռ․ բոլորը ոչնչացվել են

Հաջորդը

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Առնչվող նյութեր
Դիտել

Փոփոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share