Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ դրանից 4 տարի անց՝ 1995-ի հուլիսի 5-ին ընդունվեց երկրի մայր օրենքը՝ Սահմանդրությունը:

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից մշակված Հիմնական օրենքի նախագիծը դրվեց հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Սահմանադրության առաջին հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Ըստ Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Ընդունման օրվանից ի վեր ՀՀ սահմանդրությունը  երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրազդան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հաջորդը

Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին…
Դիտել

Լաչինի միջանցքի հարցում ևս Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան աջակցում է նրան․ Չավուշօղլու

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, որ կարող է առհասարակ լինել երկու երկրի միջև։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share