Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը

Կառավարությունն այսօր ընդունեց ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը։

Այսպես, Կառավարությունը որոշեց հայտարարել 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշում կայացվեց նաև 2022 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2023 թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2020 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2021 թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրվի 23 մլն եվրո

Հաջորդը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տեղում իրականացվում է հերթապահություն։ Օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական…
Դիտել

ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share