Հանդիպում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների հետ և շրջայց հանրային լողափում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում։

Ազգային պարկում նախարարի տեղակալը, պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը և ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հանդիպում քննարկում են անցկացրել ձկնորսությամբ և ձկան արտահանմամբ զբաղվող քաղաքացիների և անհատ ձեռներեցների հետ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Սրևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր կարգի մշակման շուրջ նախարարության մոտեցումները և տեսլականը։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ փաստել է, որ խնդրի կարգավորման հարցում մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ՝ ներդրվող ծրագիրն առաջարկվող լուծումներով պետք է նպաստի լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը, ինչպես նաև գործնական և իրավական հարթություններում ձկնորսների համար ստեղծի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կբացառվի սիգի գերորսը և ապօրինի որսը։

Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի և կառուցողական քննարկումների մթնոլորտում, հնչել են մի շարք առաջարկներ, որոնք հետագայում կքննարկվեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների կողմից։

«Եթե մենք ցանկանում ենք տեսանելի ու երկարատև արդյունք գրանցել, պետք է նման հանդիպում-քննարկումները շարունակական լինեն, պետք է մանրամասն վերլուծել նախորդ ծրագրերի բոլոր արդյունքներն ու վեր հանել սխալները»,-նշել է նախարարի տեղակալը։

Ազգային պարկում քննարկումից հետո նախարարի տեղակալն այց է կատարել հանրային N1 լողափ՝ տեղում ծանոթանալու նախորդիվ բարձրաձայնված խնդիրներին տրված լուծումներին։

Արամ Մեյմարյանը շրջել է հանրային լողափի տարածքում, հետաքրքրվել բարձրաձայնված խնդիրներով, դիտարկել է մատուցվող ծառայությունների որակը, այդ թվում` հանդերձարանների ու հանրային անհանգույցների վիճակը և աբղբահանության կազմակերպումը։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել լողափի տարածքում բժշկական և փրկարարական ծառայություններ մատուցող գործընկերներին և զրուցել իրենց հանգիստը լճի ափին կազմակերպող քաղաքացիների հետ:
Նախարարի տեղակալը հատկապես հորդորել է մաքուր պահել լողափը և աղբը թողնել միայն դրա համար նախատեսված վայրում։

Շրջայցի ավարտին Արամ Մեյմարյանը հանրային լողափի վիճակը դրական է գնահատել և հանձնարարել պատասխանատուներին մշտական ուշադրության կենտրոնում պահել տարածքում հանգստի կազմակերպման պայմանները և մատուցվող ծառայությունների որակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով.ՊՆ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի հետախուզության ղեկավար. Մենք կհաղթենք մինչև տարեվերջ

Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում մինչև տարեվերջ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը…
Դիտել

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  …
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են…
Դիտել

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի․ Ջերմուկն ապրեց

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share