Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ և բարիդրացիական բնույթը, պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել է նաև բարձր մակարդակում փոխայցելությունների անցկացումը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների միջև ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և փոխգործակցությունը կնպաստեն նաև տարածաշրջանային կայունությանը:

Զրույցի ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար, և շեշտել, որ Ադրբեջանում դեռևս կան ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, ում շուտափույթ հայրենադարձումն առաջնահերթություն է հայկական կողմի համար։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս կարևորագույն խնդրի լուծման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային իր գործընկերների հետագա ներգրավվածությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանի նման վարքագիծը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս առումով, կարևորվել է բնակչության շրջանում պատվաստումների ծավալների ավելացումը, ինչպես նաև համավարակի հաղթահարման գործում երկու երկրների միջև համագործակցությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հաջորդը

Հանդիպում ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է շինարարական ընկերությունում աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022…
Դիտել

Վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն

ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ…
Դիտել

Երեկ սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share