ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Սյունիքում և Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն առնչվող մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԶԾ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրին, որն ուղղված է Պաշտպանի ինստիտուտի մոնիթորինգային կարողությունների զարգացմանը, ՄԻՊ մարզային ստորաբաժանումների ընդլայնմանն ու հզորացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին։

Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող այլ ծրագրերը ևս, այդ թվում՝ «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները և վերջինիս շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը։ Պաշտպանն ու ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արդարադատության և իրավապահ մարմինների ու ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբերի նիստերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Վստա՛հ եղեք, կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է. Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի  օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Խոնարհումով…
Դիտել

Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան…
Դիտել

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է…
Դիտել

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share