ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից

Հաջորդը

Ստեփանակերտը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Թագուհին դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որպեսզի պահի պաշտոնը

Թագուհի Թովմասյանը դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որպեսզի պահպանի հանձնաժողովի նախագահությունը։ Այս մասին գրառում է արել Թագուհի Թովմասյանը։…
Դիտել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է՝ ովքեր են իր 5 խորհրդականները

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը չափազանց կարևոր է համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share