ՀՀ ՏԿԵ նախարարը Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Քննարկվել է նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորվել է ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Հաջորդը

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային կովկասում

Առնչվող նյութեր
Դիտել

Խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախում շարունակվում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը դաշտերում և խաղողի այգիներում, որոնք պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ռուս սակրավորները: Խաղաղապահներն…
Դիտել

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք…
Դիտել

Քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ գործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային…
Դիտել

465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 465 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները։ «Արդար Հայաստան» կուսակցություն 1528 ձայն, 0.32 % «Հայ Ազգային Կոնգրես»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share