Ձկների անկում է գրանցվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝

․ ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,

․ չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,

․ ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին,

․ չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:

Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:

Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ

Հաջորդը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է…
Դիտել

Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ ՄԻՊ աշխատակազմը ավարտել է 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն՝ հայկական կողմի զինծառայողների…
Դիտել

Դժվար է հասկանալ հասարակության հիստերիկ արձագանքը մոբիլիզացիային. Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հասկանում հասարակության «հիստերիկ արձագանքը»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share