ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է Ֆրենկ Փալոնը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ: Այցի վերաբերյալ Աբդուլլա Շահիդը գրառում էր կատարել «Թվիթեր»-ում, այնուհետև ջնջել էր այն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Հաջորդը

Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Դիտել

Մեր առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share