Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495 հազար եվրո արժեքով: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրամիությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված հսկայական աշխատանքի համար:

Ընդգծել եմ, որ Մեղրիի արդիականացված անցակետը միանշանակ կնպաստի Հայաստանում սահմանային անցման կետով արագ սահմանահատման հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև ժամանակակից պայմաններին համահունչ մաքսակետ ունենալու մեր տեսլականին։

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում նախատեսում ենք ունենալ ժամանակակից անցակետ»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Հաջորդը

Ջոկովիչը առաջին, Խաչանովը 13-րդ ռակետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն…
Դիտել

Երևանյան լիճը հանգստի հարմարավետ գոտի կդառնա

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430…
Դիտել

Իրանում ուժգին երկրաշարժեր են եղել

Իրանի հարավում վաղ առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։…
Դիտել

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ապրիլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share