Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը. Նեդ Փրայս

Ամենօրյա ճապազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինքենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները». Պապիկյան

Հաջորդը

Հայաստանի տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև(ՌԴ)) հետևյալ հայտարարությունն են տարածել՝ կապված հայ-ադրբեջանական…
Դիտել

Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են․Նորիկ Նորիկյան

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են…
Դիտել

Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները, որպես հանձնաժողովի նախագահ, դադարեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share