Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք․Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է իրեն ու Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ ԱԺ քվեարկությանը։

Նա ասաց, թե դատախազության կողմից ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդում հարուցելու միջնորդագրերի ներկայացմանը չեն մասնակցել, քանի որ դրանց բոլորի վաղեմության ժամկետն անցած է. 

«Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևիցե շահ որևիցե մի հարցում մենք չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություն չենք ունեցել»,- նշել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նաև վստահեցրել է՝ մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում. «Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հաջորդը

ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ․ Արթուր Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԿԵ նախարարն այցելել է Մարմարիկի ջրամբար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ…
Դիտել

ԱՄՆ Կոնգրեսում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ կլինեն

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ լսումներ կլինեն։ Լսումները նախատեսված են սեպտեմբերի…
Դիտել

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով։  Նշվում է, որ, ըստ ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share