Մեքսիկայում գազատար Է պայթել

Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել Է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել Է ժամանակավոր ապաստարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան Է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել միջադեպի վայրից»,-ասվում Է Twitter-ում զետեղված փրկարարների բլոգում:

Վթարի վերացմանը մասնակցում են ոստիկանությունը, հրշեջները, Ազգային գվարդիան եւ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ Pemex-ի մասնագետները: Արտահոսի վայրը արգելափակված Է 500 մետր շառավղով, զոհվածների կամ վիրավորների մասին չի հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում Էին անօրինական ներփորվածքի վայրում եւ զբաղվում Էին խողովակների հերմետիկացմամբ: Գազատարը վնասել են Էքսկավատորի անհաջող մանիպուլյացիաներով, սակայն անձնակազմը կարողացել Է փախչել նախքան պայթյունը եւ գոչյունով նախազգուշացրել շրջակա տների բնակիչներին: Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Հաջորդը

Մոսկվայում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող…
Դիտել

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են հայտնաբերված զինամթերքի վնասազերծումը

Ռուս զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում օրական ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share