Միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:

Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել ,ու տեղի ունեցավ այս միջադեպը:

Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:

Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:
 
Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին՝ լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման:

Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն՝ մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք: 

Ուստի, առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք»:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի ԵԱ բացման հանդիսավոր արարողության ժամանակ  միջադեպ տեղի ունեցավ, երբ ներկաներից մեկը բեմահարթակից վերցրեց Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Անվտանգության աշխատակիցներն ամիջապես հեռացրեցին ակցիան իրականացնող դիզայներ Արամ Նիկոլյանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից

Հաջորդը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Մեղրիի  մաքսային կետ-բաժնում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի…
Դիտել

Ջրափրկարարները, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ

Հուլիսի 6-ին, ժամը 13։27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ…
Դիտել

Մոտավոր 1․5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում նոր ճանապարհի կառուցմանը, որից հետո Բերձորն ու Աղավնոն…
Դիտել

Հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները.Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչով դիմել է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share