Միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:

Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել ,ու տեղի ունեցավ այս միջադեպը:

Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:

Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:
 
Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին՝ լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման:

Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն՝ մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք: 

Ուստի, առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք»:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի ԵԱ բացման հանդիսավոր արարողության ժամանակ  միջադեպ տեղի ունեցավ, երբ ներկաներից մեկը բեմահարթակից վերցրեց Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Անվտանգության աշխատակիցներն ամիջապես հեռացրեցին ակցիան իրականացնող դիզայներ Արամ Նիկոլյանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի ծանրորդները հեռանում են Երևանից

Հաջորդը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Ապուշություն, հիմարություն և սուտ է․ Ալեն Սիմոնյանը արտահերթ ընտրությունների լուրի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է լուրերը, թե ՔՊ–ում արտահերթ ընտրությունների հարց է քննարկվում. «Ապուշություն, հիմարություն և սուտ։…
Դիտել

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական…
Դիտել

Իրանում 300 մարդ Է զոհվել զանգվածային անկարգությունների ժամանակ. ԻՀՊԿ-ի գեներալ

Իրանում առնվազն 300 մարդ Է զոհվել վերջին  անկարգությունների ժամանակ, նոյեմբերի 29-ին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share