Իրանում 300 մարդ Է զոհվել զանգվածային անկարգությունների ժամանակ. ԻՀՊԿ-ի գեներալ

Իրանում առնվազն 300 մարդ Է զոհվել վերջին  անկարգությունների ժամանակ, նոյեմբերի 29-ին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ Է զոհվել այն պատճառով, որ մենք չենք կարողացել թշնամիներին տարբերել այն անձանցից, որոնք կանգնած են եղել մեր կողմում», – ասել է Հաջիզադեն: Իրանում սեպտեմբերի կեսերից շարունակվում են զանգվածային անկարգություններն ու բողոքները երիտասարդ քրդուհի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 22-ամյա աղջիկը մահացել էր այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը գլխաշորը սխալ կրելու համար:

Բողոքի ակցիաներն անցկացվում են հիմնականում Գիլյանի, Խուզեսթանի, Սիստանի և Բելուջիստանի, Թեհրանի և Քրդստանի նահանգներում: Իրանի իշխանություններն Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ: Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործում և սպանում անվտանգության ուժերի՝ ոստիկանության ու ԻՀՊԿ-ի աշխատակիցներին, ինչպես նաև խոշոր ռազմական կառույցներից մեկի՝ «Բասիջ»-ի անդամներին:

Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի սկզբին հաճախացել են հարձակումները երկրի ծայրամասային նահանգների իրանական մզկիթների հոգևորականների վրա: Իրավապահ մարմինները զանգվածային կերպով ձերբակալում են այն անձանց, որոնք հավաքագրվել են արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից: Բացի այդ, գրեթե ամեն օր երկրի սահմաններին առգրավում են խոշոր խմբաքանակով զենք, որը մատակարարվում է անկարգությունների մասնակիցների համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ քննարկումները շարունակվելու են. ԱԳՆ

Հաջորդը

ՊՆ-ն հրապարակել է զորակոչիկների ընտրության անցկացման ժամանակացույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին…
Դիտել

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինի կենտրոնից։…
Դիտել

Քննարկումները շարունակվում են. Արմեն Գրիգորյան

Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ…
Դիտել

Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները գրոհում են ամողջ Ուկրաինան․ Զելենսկի

Ամբողջ գիշեր և առավոտ թշնամին ահաբեկում է խաղաղ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկին։ «Կամիկաձե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share