ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, ընկերություններից որոշների մոտ միևնույն ժամանակահատվածի ընթացքում ինքնարժեքները միմյանցից խիստ տարբերվել են:

Միաժամանակ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ների նկատմամբ  գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր հատկանիշներով:

Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց

Հաջորդը

ՌԴ հուսով է, որ Սոչիում կնշվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է որքան աշխատավարձ կստանա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի աշխատավարձը կկազմի տարեկան 500-600 հազար եվրո։ Այս մասին հայտնում է…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը անձամբ դիմավորեց Վլադիմիր Պուտինին.լուսանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիշեցնենք,որ այսօր՝ նոյեմբերի 23-ին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share