Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ոստիկանության, ԱԱԾ և ՊՊԾ ղեկավարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին:

Շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում: Հանրապետության նախագահն ընդգծել է նաև օրենքի իրավաչափ կիրառման, երկրում օրինականության ու իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը կշարունակի աջակցել ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերին

Հաջորդը

Ինչ կրակոցներ են հնչել Շուշիի մոտակայքում

Առնչվող նյութեր
Դիտել

Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հուղարկավորությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովի հուղարկավորությանը, բայց հիվանդանոցում այցելել…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու ՀՀ ինքնիշխան տարածքում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share