Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Ողջունելով վարչապետ ՓաշինյանինԿատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում:
Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:

Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաշել է նռնակի օղակը և հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա գումարը

Հաջորդը

Իշխանի 2022 թվականի 1-ին խմբաքանակի բացթողումը

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիսի ընտրությունը մարդ փրկելու քվեարկություն էր․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով ՏԻՄ ընտրությունների արդյունքները բխում են Հայաստանի ժողովրդավարության շահերից։ Ըստ նրա Գորիսի ընտրությունները մարդ…
Դիտել

Ժամանակավորապես կփակվի տրանսպորտային մի քանի ուղղություն

Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող.-Ազատության պող. ուղղությունը։ Ազատության պողոտա –…
Դիտել

Սամբոյի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share