Նոր օրենքը սպառնալիք է Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար

ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում շրջանառվող «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը և այն վտանգավոր համարել Վրաստանի ապագայի համար։ 

«Մեր մոտեցումը հստակ է եղել, և մենք այն հայտնել ենք հրապարակային, բայց նաև այն փոխանցել ենք մասնավոր կերպով: Յուրաքանչյուր ոք, ով քվեարկի այս օրինագծի օգտին, պատասխանատվություն կկրի Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հնարավոր վտանգի համար։ Նման օրենքը համահունչ չէ այն ձգտումներին, որոնք վրաց ժողովուրդը արտահայտել է տասնամյակների ընթացքում, և ապագային, որը նա կերտել է իր համար։ Մենք՝ Միացյալ Նահանգները, վճռական ենք շարունակել մնալ գործընկեր՝ օգնելու նրանց հասնելու այդ ապագային:

Միայն Միացյալ Նահանգները չէ, որ արտահայտում է այս վերապահումները. մի քանի այլ գործընկերներ՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և Վրաստանի քաղաքացիական հասարակության խմբերը նույնպես խիստ մտահոգություն են հայտնել այս օրենսդրական նախագծի վերաբերյալ», – հավելել է Փրայսը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրամասներ Միրզոյան-Լավրով հանդիպումից

Հաջորդը

Երևանում սպասվում է կարճատև անձրև

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել  է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես…
Դիտել

Հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը: ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում:…
Դիտել

Մի շարք կազմակերպություններ պահանջում են դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան

Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, ՀՀ-ից դուրս բերել ռուսական ռազմաբազան։…
Դիտել

Մեր խաղաղապահներն ամեն ինչ անում են խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԴ խաղաղապահները Ղարաբաղում շատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share