Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողել ոռոգման համար։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի և վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։ Այս ուղղությամբ նույնպես ՏԿԵՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի Սևանա լճի վրա ճնշումը քիչ լինի, ոռոգման նպատակով որքան հնարավոր է Սևանա լճից քիչ բաց թողենք։ Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, այս տարի էլ Սևանը, երևի, կկանաչի»,- ասաց Սիմիդյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հաջորդը

1 օրում հայտնաբերվել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, լորտու տեսակի 3 սողուն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ը Երևանից անդամակցության սառեցման դիմում չի ստացել

«ՀԱՊԿ քարտուղարություն Երևանի անդամակցության դադարեցման մասին որևէ դիմում չի ստացվել»․ «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից: «ՀԱՊԿ…
Դիտել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ լուծում գտնելու կոչ է արել

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցություններ վարել և սահմանին ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Այս մասին…
Դիտել

Հավաքներից խուսափելու համար քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 45 անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում,…
Դիտել

Իրանը պատրաստ է հայ-ադրբեջանական սահման դիտորդներ ուղարկել

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. այս մասին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share