Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է շրջափակման 34-րդ օրվա տեղեկագիրը, համաձայն որի՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։

Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ, հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ»։

Գլխավոր լուսանկարը՝ Արցախի տեղեկատվական շտաբից․ «Արցախցի մայրիկն իր երկու հիվանդ երեխաների հետ Արևիկ մանկական հիվանդանոցում»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա

Հաջորդը

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք

Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով:…
Դիտել

ՄԻՊ աշխատակազմը գրություններ կհասցեագրի փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու մասին լուրերին։ «Այսօր տարածված տեղեկությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share