Որոշումն իմն է, ավելացնելու բան չունեմ. ՍԱՏՄ պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատել են մեզ և մեր աշխատանքը և նպաստել խնդիրների լուծմանը, շնորհակալ եմ բոլոր միջազգային կառույցներին, որոնք աջակցել, աջակցում ու աջակցելու են ոլորտի կայացման համար, շնորհակալություն լրագրողներին, որոնք սուր հարցեր են բարձրացրել և մեր ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, շնորհակալ եմ ոլորտի կրթական և գիտական կառույցներին, շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին ում հետ համագործակցել եմ, շնորհակալ եմ պահանջատեր սպառողներին։

Ինչ եմ արել ոլորտի համար թող գնահատականը տան մասնագետներն ու հանրություն, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ ինձանից հետո եկողները կանեն։

Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։

Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա»,- գրել է Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուշկինի թունելը փակ է լինելու

Հաջորդը

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցադիմում է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

Հայաստանում 206 դատավորի աշխատավարձ կբարձրանա շուրջ 60 տոկոսով

Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության…
Դիտել

Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել։ «Հեռախոսազրույցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share