Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության կանոնները. Նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ։

«Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:

Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,- ասված է նախագահի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Հաջորդը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են ՀՀ Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած…
Դիտել

Մեծապես անհանգստացած ենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների աղճատման դրսևորումներով․ Մայր Աթոռ

Նոյեմբերի 1-4-ը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին…
Դիտել

Բանակում արձակուրդները սահմանափակվում են

Վերջին շրջանում COVID-19-ի հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, այս մասին հայտարարություն…
Դիտել

Շոգը Ֆրանսիայում ջերմաստիճանի ռեկորդներ է սահմանում

Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է ուժգնանալ, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share