Պլանավորում ենք նոր ատոմակայան ունենալ․ Սուրեն Պապիկյան

Այսօր ազգային ժողովում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ռուս գործընկերների հետ բանակցում են նոր ատոմակայան ունենալու շուրջ։ Ըստ նրա՝ այսօր կամ վաղը կվերադառնան Ատոմակայանի տնօրենը և ՏԿԵ փոխնախարարը, ովքեր այցով գտնվում են ՌԴ-ում։

«Առաջարկներ կան նաև այլ երկրներից։ Ես ինքս Արաբական միացյալ էմիրություններում մասնակցել եմ ցուցադրության, որտեղ փորձել եմ հասկանալ՝ կան արդյոք աշխարհում այս պահին փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ։ Դրանք կան, պարզապես բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա ոչ մի երկիր դեռ չունի։ Իրենց նախագծերը բոլորը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու, մենք էլ պատրաստակամություն ենք հայտնել բոլորի առաջարկությունները լսելու։ Եթե շահավետ առաջարկներ լինեն, կարող ենք քննարկել։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում ունենք հաջողություններ, և կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում»,- ասաց նա։

Անդրադառնալով Ատոմակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելուն, նախարարան ասաց․ «Երբ ասում են՝ առաջին անգամ աննախադեպ երկար ժամկետով կանգնել է, դա մեր կառավարությունից չէ, որ կանգնելու է։ Դա կախված է նրանից, որ շինարարական աշխատանքները պարզապես այդ էտապում են»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ողբերգական պատահար․մահացել են զինծառայողներ

Հաջորդը

Առաջիկայում հայկական ավիաընկերություն կլինի․ Սուրեն Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և…
Դիտել

Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը։ «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև…
Դիտել

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի կոչը. Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share