Ռուբեն Վարդանյանը՝ առաքող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարենային անվտանգության հարցեր է քննարկել

Արցախի  Հանրապետության  պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում  նրանց խնդիրների մասին, ինչպես նաև  քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին  միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով  այս բարդ իրավիճակում առկա խնդիրների  քննարկման և  համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է․դեսպան Տիգրան Մկրտչյան

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

Ճարտար քաղաքի վարչական տարածքում այրվել է չոր խոտատարածք

Հուլիսի 12-ին ժամը 11:28-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Ճարտար…
Դիտել

ԵՄ-ն եւ G7-ը սառեցրել են Ռուսաստանի ձեռնարկիչների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ

Եվրամիության եւ Յոթի խմբի (G7) երկրները սառեցրել են ռուսաստանցի ձեռնարկիչների 30 միլիարդ եվրոյի ակտիվներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում…
Դիտել

Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share